ԱՄՆ պաշտոնաթող գեներալ լեյտենանտ Սթիվեն Քվասթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այնպիսի տեխնոլոգիաներ ունի, որոնք հնարավորություն են ընձեռում 1 ժամվա ընթացքում մարդուն հասցնել աշխարհի ցանկացած կետ: The Drive-ի պնդմամբ՝ այս մասին գեներալը հայտարարել է Հիլսդեյլի քոլեջում:
Ընդ որում, գեներալը պնդել է, որ նման տեխնոլոգիաներ կարելի է այսօր էլ ստեղծել, այն էլ ոչ թե ունեցածի հիմա վրա, այլ բոլորովին նոր մոտեցմամբ:
Ի դեպ, նախկինում Քվասթը ծառայել է Սան Անտոնիոյի ավիաբազայում՝ ուսումնական հրամանատարության կազմում: Գեներալի խոսքը շփոթեցրել է շատերին, որովհետև նախկինում ԱՄՆ Զինված ուժերը երբեք չեն հաղորդել նման տեխնոլոգիաների մասին: