ԱՄՆ-ում Նոր Օռլեանի իշխանությունները ստիպված են եղել արտակարգ իրավիճակ սահմանել կիբեռհարձակման պատճառով: Համայնքային շատ ծառայություններ պարզապես չեն կարողացել բնականոն գործել՝ համակարգչային վիրուսները կաթվածահար են արել սերվերների աշխատանքը: Այն պահից, երբ քաղաքային ցանցում կասկածելի ակտիվություն է նկատվել, բոլոր համակարգիչներն անջատվել են:
Ցանցահենների դեմ պայքարի համար մոբիլիզացվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները: Վերջին մեկ տարում ԱՄՆ-ում գրանցվել է 40 նմանօրինակ դեպք: