Ձնաբքից առավել տուժել են Իսլանդիայի հատկապես հյուսիսային հատվածի շրջանները: Այստեղ քամու արագությունը հասել է ժամում 137 կմ-ի, իսկ որոշ բնակավայրերում միհարկանի տները մինչև տանիքը ծածկվել են ձյունով, վնասվել են բազմաթիվ շենքեր: Երեքշաբթի և չորեքշաբթի երեկոյան փրկարարները ստացել են մոտ 600 կանչ: Լուրջ խնդիրներ են առաջացել էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հետ: Շենքերը չեն ջեռուցվում, սնունդ պատրաստել հնարավոր չէ, փակ են գրեթե բոլոր ճանապարհները: Վերջին տեղեկությունների համաձայն՝ փրկարարները որոնում են անհետ կորած մի պատանու: