«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին երեկ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտության: Այս մասին «Լուրերին» հայտնել է նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Քոչարյանը հիվանդանոցում կմնա ստացիոնար բուժման։ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին վիրահատել էին հոկտեմբերին։