Զինծառայությունից խուսափած և արտասահմանում գտնվող 27 տարին լրացած տղաների՝ հայրենիք վերադառնալու և գումար վճարելու դեպքում քրեական հետապնդումից ազատող օրենքի ժամկետը չի երկարաձգվելու։ Կառավարությունն այսօր մերժել է այս հնարավորության ժամկետը ևս մեկ տարով ավելացնելու ԱԺ պատգամավորների նախագիծը։ 18 տարեկանների համար այն դարձել է բանակից խուսափելու միջոց՝ հայտարարել է պաշտպանության նախարարը: