Շուրջ մեկ ժամվա ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզը կրկին ելույթ կունենա Սենատում` պահանջելով միաձայն հաստատել Հայոց ցեղասպանության օրինագիծը։
Նշենք, որ այս տարբերակը օրենսդիրում փաստաթղթի հաստատման պարզեցված ընթացակարգն է, երբ օրինագիծը նախապես չի անցնում արտաքին կոմիտեում քվեարկություն, այլ ուղղակիորեն բերվում է լիագումար նիստի օրակարգ։
Հիշեցնենք, որ նախորդ ամսվանից սկսած Մենենդեզն արդեն երեք անգամ պահանջել է հայկական օրինագծի հաստատում, սակայն բոլոր երեք դեպքում էլ մեկ սենատոր արգելափակել էր հաստատումը։
Ամերիկահայ միությունները փոխանցում են, որ այս պահին դեռ որևէ օրենսդիր չի հայտարարել օրինագիծն արգելափակելու մտադրության մասին, հետևաբար, եթե փոփոխություն չլինի, ապա հնարավոր է, որ այսօր Սենատը հաստատի Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթը։