Ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգ գնելու համար Թուրքիայի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների կիրառումն անհարգալից վերաբերմունք է երկրի ինքնիշխանությանը, ինչը կհանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացմանը: Նման դիրքորոշում է հայտնել Թուրքիայի արտգործնախարարությունը:
Նախօրեին ԱՄՆ Սենատի միջազգային հարցերի հանձնախումբն օրինագիծ էր ընդունել, որով պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ: Ընդունված օրինագծի համաձայն՝ սահմանափակվում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքն ու պատժամիջոցներ են կիրառվում Թուրքիայի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Սիրիայում ռազմական գործողությունների համար զենք մատակարարելու համար: