Վրաստանի գրողների միության համանախագահը Թումանյանի քառյակները թարգմանել է վրացերեն։ Թբիլիսիում շարունակվում են բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Վրաստանի մշակույթի նախարարությունը նույնպես ակտիվորեն ներգրավված է այս աշխատանքում: Երեկ երեկոյան տեղի է ունեցել ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունների վրացերեն թարգմանությամբ երկու գրքի և հայերեն մեկ նոր ժողովածուի շնորհանդեսը: