ՀՀ ԱԳ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գնահատականը՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի հետ կապված:
«ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»: