Այսօր ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Ինչպես Սենատոր Ռոբերտ Մենենդեզը նշեց՝ սա հզոր մի քայլ էր, ինչին տարիներ շարունակ ուժգին կերպով է ընդդիմացել Թուրքիայի կառավարությունը:
«...ԱՄՆ Սենատը կանգնած է պատմության ճիշտ կողմում՝ իր այս քայլով»,- հուզմունքը հազիվ է զսպել Մենենդեզը: