«Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետական բյուջեի անգամ 1 000 դրամով պետական ծախսերի արդյունավետության բարձր մակարդակին հասնելը կառավարության ամենօրյա օրակարգի հարցն է:
Նա նաև նշել է, որ Հայաստանի պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում, ներառյալ վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը, բայց դրանք ևս օրակարգային հարցեր են: