Հունվարի 1-ից նախատեսում ենք բարձրացնել Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչև 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը (մինչև 56%)։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ըստ նրա՝ բյուջեի նախագծի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երևանցիներ
Քաղաքապետը գրել է, որ նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաև առողջապահական ապահովագրություն։