Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկմանը, ներկայացնելով վերջին մեկ տարում նախարարության աշխատանքը, անդրադարձել է պարգևավճարների տրամադրմանը: Ջանջուղազյանն ընդգծել է, որ դեռևս չի գտնվել վարձատրության, պարգևավճարների համակարգը կանոնակարգող լավագույն լուծումը:
Պետական և մասնավոր հատվածում վարձատրության համակարգը, ըստ ֆինանսների նախարարի, պետք է լինի համադրելի, հակառակ դեպքում մշտապես կլինի իրավիճակ, որ տվյալ վարձատրությամբ հնարավոր չէ լավ մասնագետ ունենալ:
Ջանջուղազյանը նշել է, որ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ կլինեն, քանի որ ունեն տնտեսումներ: