Հայաստանը որակվում է որպես ցածր պետական պարտք ունեցող երկիր։ Այդ մասին Ազգային ժողովում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է պարտք վերցնել միայն բացառիկ դեպքերում։
Սպասվում է, որ մինչև 2020 թվականի ավարտը Հայաստանի պետական պարտքը կկազմի 7,3 մլրդ դոլար։