Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնական Թահրիր հրապարակում հակակառավարական ցույցերի մասնակիցները ենթարկվել են զինված հարձակման, որն իրականացրել են անհայտ մարդիկ: Միջադեպի ժամանակ սպանվել է առնվազն 20 մարդ, ևս 130 ակտիվիստ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զինյալներն ավտոմեքենաներով մոտեցել են կենտրոնում գտնվող այն շենքին, որի շուրջ ցուցարարները վրաններ էին խփել: Հայտնի է դարձել, որ զինված հարձակումն իրականացնելու ժամանակ գրոհայինները հրկիզել են նաև շենք: