Առցանց ճանապարհորդությունների պլանավորման ռուսական ծառայության OneTwoTrip-ի մասնագետները ուսումնասիրություն են կատարել 1.440 օգտագործողների շրջանում և պարզել Ամանորի համար աշխարհի լավագույն երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը:
«Մինչև 25 տարեկան հարցվողները սովորաբար արձակուրդն անցկացնում են Եվրոպայում՝ Պորտուգալիա, Ֆրանսիա, Չեխիա և Հայաստան: 25-ից 40 տարեկան ճանապարհորդները նախընտրում են Թաիլանդը, Վիետնամը և Իտալիան: 40-60 տարեկան զբոսաշրջիկները Ամանորը հաճախ նշում են Թաիլանդում, Գերմանիայում, Եգիպտոսում և Բելառուսում»,- հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հետազոտության տվյալները: