Ռեպորտաժը պատմություն է սահմանամերձ Տավուշում զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների մասին, որոնք ընդհանրապես՝ օժանդակության, իսկ Ամանորի շեմին՝ նաև ուշադրությա՛ն կարիք ունեն:
Հենց այդ նպատակով է հերթական բարեգործական այցով Տավուշ ժամանել գործարար և բարերար Միքայել Վարդանյանը: Տավուշի մարզի 65 ընտանիք Նոր տարին կդիմավորի կարևոր մի հոգս թեթևացրած: