ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Դաշնակցության կողմից խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրակարգը շրջանառելուն և «պարտիզանական մարտեր» մղելուն, ընդգծել է, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի քաղաքացիների պահանջով էր: Նա նշել է, որ այն ուժերը, որոնք չհայտնվեցին խորհրդարանում՝ նույնպես քաղաքացիների կամքն էր:
«Պարտիզանական ջոկատների» հայտարարությունների առնչությամբ Մակունցը նշել է, որ այդպիսի բաց տեքստով հանձնարարականները տարակուսանք են առաջացնում, և այն առանձին անձինք, որոնք արատավորում են Դաշնակցությունը, հենց Դաշնակցությունը պետք է միջոցներ ձեռնարկի նման երևույթները կանխելու և պետության դեմ հակապետական գործողություններ թույլ չտալու համար:
Լիլիթ Մակունցը նաև ընդգծել է, որ բաց ձեռքերի քաղաքականություն որդեգրած կառավարությունն ու ԱԺ-ն չեն կարող լինել որևէ գործարքի մեջ: Նա կեղծ օրակարգ է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը: