ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 3-5-ն անցկացվել է ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման (վերամշակման) աշխատանքային հանդիպումը:
Հայաստան ժամանած ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խմբի հետ անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են կիրառման փաստաթղթերի ճշտման հետ կապված մի շարք հարցեր, առաջադրված խնդիրներին տրվել են դրական լուծումներ:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ արձանագրություն: