Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվականը՝ այդ մասին Կառավարությունում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում, ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»,- նշել է նա:
Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ արխիվային նյութերի հետ կապված հասանելիության խնդիր կա, և դա բարդ գործընթաց կլինի, սակայն իրենց քաղաքական թիմի նպատակներից մեկը ճշմարտությունը բացահայտելն է, և իրենք գնալու են մինչև վերջ: