Ողբերգական հրաձգություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Փերլ Հարբր ռազմածովային բազայում: Միջադեպի ժամանակ մահացել է երկու մարդ, ևս մեկը՝ վիրավորվել է: Զինված հարձակումն իրականացրած ամերիկացի նավաստին ինքնասպան է եղել: Ամերիկյան ռազմածովային բազա մուտքը որոշ ժամանակով փակ է եղել: Հանցագործության շարժառիթներն առայժմ անհայտ են: Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել: