Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթեր: Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30-ին, Գյումրիից՝ 19:40-ին:
Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար սգո օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ: Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում: