ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարմանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց, թե որ խմբակցությունը բյուջեի վերաբերյալ որքան արժողությամբ առաջարկ է արվել:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խմբակցությունները ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` 264.4 մլրդ դրամի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը` 94.9 մլրդ դրամի, «Իմ քայլը» խմբակցությունը` 8.4 մլրդ դրամի: