ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով գտնվում է Նյու Դելիում: Նախարարը մասնակցում է ԳԱՎԻ դաշինքի խորհրդի հերթական նիստին` որպես խորհրդի անդամ՝ տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայք՝ջից:
ԳԱՎԻ միջազգային դաշինքը միավորում է զարգացող երկրներին և դոնոր կազմակերպություններին` իմունիզացիայի մակարդակի բարձրացման և մարդկանց կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով:
Միջազգային դաշինքը երկրներին, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետությանը, ցուցաբերում է ինչպես ֆինանսական, այնպես էլ մեթոդաբանական օգնություն, աջակցելով իմունոկանխարգելման ծրագրերի համակարգման և կատարելագործման մեխանիզմների միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մշակմանը:
Հանդիպման հիմքում ԳԱՎԻ դոնոր երկրների ջանքերն են` ուղղված պատվաստանյութերով ապահովմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակներում պատվաստանյութերի պաշարների տրամադրման տեսանկյունից:
Քննարկումները կնպաստեն առողջապահության բնագավառում առավել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ունենալուն: