Ազգային ժողովում մեկնարկել է այս տարվա վերջին քառօրյան. օրակարգում 40 հարց է, այդ թվում՝ երթևեկության կանոնները խախտելու դեպքում տուգանքների բալային համակարգ կիրառելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը, Սահմանադրական դատարանի անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրինագիծը: Նիստի սկզբում քննարկվել է «Լուսավոր Հայաստանի» նախագիծը, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ բացասական եզրակացություն էր ստացել. ըստ այդ նախագծի՝ հնարավորություն է տրվում ոստիկանության պետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակել համակարգից դուրս անձանց: