Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող հյուրանոցներից մեկի բնակիչը զենքից կրակել ու վիրավորել է մեկ մարդու: Ականատեսներից մեկը հայտնել է, որ Բուսաբանական փողոցի հյուրանոցում բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Տեղեկությունների համաձայն՝ վեճի ընթացքում բնակիչներից մեկը սկսել է կրակել, ինչի հետևանքով վիրավորել է մեկ մարդու, որին բուժօգնություն է ցուցաբերվել: Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին, որը դեպքի վայրից փախուստի է դիմել: