Հանցագործը ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է:
Տորոնտոյի արևելյան հատվածի թաղամասերից մեկում անհայտ անձը կրակել է անցորդների վրա: Զինված հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, 14 հոգի վիրավորվել է: Հանցագործը ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Իրավապահները ճշտում են միջադեպի հեղինակի ինքնությունը և կատարվածի դրդապատճառները: Նրանք չեն բացառում ահաբեկչության վարկածը: