Իրանում բողոքի վերջին ցույցերի ժամանակ զոհվել է 143 մարդ: Այս տվյալները հրապարակել է Amnesty International-ը: Իրավապաշտպան կազմակերպության հավաստմամբ՝ ցուցարարները զոհվել են հիմնականում անվտանգության ուժերի կողմից արցունքաբեր գազի և հրազենի կիրառումից:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ալիքը բարձրացել էր նոյեմբերի 15-ին այն բանից հետո, երբ կառավարությունը բարձրացրել էր բենզինի գինը: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտնել էր, որ զոհերի թիվն ուռճացված է և կեղծ: