2011-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով ապամոնտաժվել էր թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի՝ 2006-ին հեղինակած մարդկության և հաշտության խորհրդանշան հանդիսացող արձանը, որը գտնվում էր Կարսում։
Բացի այն, որ արձանը ապամոնտաժվել էր, Էրդողանը նաև վիրավորական արտահայտություն էր հնչեցրել՝ արձանն անվանելով «այլանդակ»։
Մեհմեթ Աքսոյը 2014 թ. անհատական հայցով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։ 5 տարի անց Սահմանադրական դատարանը քննության է առել դիմումը և արձանի ապամոնտաժումը որակելով որպես խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում՝ որոշում է կայացրել թուրք քանդակագործին 20.000 թուրքական լիրա (3500 դոլար) փոխհատուցում տալու վերաբերյալ։