Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ անտառավերականգնումը դյուրին գործ չէ. հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք, որպեսզի տնկիները պատշաճ խնամքի դեպքում անտառ դառնան:
«Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք, որը կլինի նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:
Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել»,- գրել է նախարարը:
Էրիկ Գրիգորյանը նաև նախաձեռնությանը միանալու կոչ է արել: