Ասիայի և Օվկիանիայի ռադիոհեռուստաընկերությունների միության նիստում «Մեդիա ենթակառուցվածքների և արդյունաբերության զարգացման» մրցանակն այս տարի շնորհվել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոհեռուստաընկերությանը: Մրցանակն այսօր Տոկիոյում հանձնվել է Իրանի ներկայացուցչին՝ հաղորդում են իրանական աղբյուրները:
Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության զարգացման և տեխնոլոգիայի հարցերով տեղակալ Ռեզա Ալիդադին այս առիթով հայտարարել է, որ ԻԻՀ ռադիոհեռուստաընկերությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և, օգտվելով տեղական ուժերից ու սարքավորումներից, նպատակ է ունեցել երկիրը տանել ինքնաբավության:
Հիշեցնենք, որ Ասիայի և օվկիանիայի ռադիոհեռուստաընկերությունների միությունը՝ ABU-ն, ներառում էաշխարհի 57 երկրներ և ունի շուրջ 250 անդամ: Կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենախոշոր և ամենաարհեստավարժ մեդիա գործակալությունը: Գործակալությունն ունի 3 միլիարդ օգտատեր: Իրանն այս միության ամենաակտիվ անդամներից է: