Ազգային ժողովում ընթացող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ Կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն իր ելույթում նշեց՝ առաջարկում է հստակ մեխանիզմ ներդնել, որ բոլոր տեսակի նվերները հայտարարագրվեն:
«Օրինակ՝ վերադասը կամ որևէ հանձնաժողով պետք է հաստատի, որ պաշտոնյան կարողանա այդ նվերն ընդունել, քանի որ այդտեղ կարող է լինել հստակ շահագրգռվածություն»,- նշել է թեկնածուն: