ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արշակ Փոլադյանին նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: