Երեկ Արցախում տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը, որի ընթացքում որոշվել է՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը կառաջադրվի 2020-ի նախագահի ընտրությանը:
«Արցախում ձևավորված իշխանությունը պետք է ներդաշնակ աշխատի ՀՀ իշխանությունների հետ, քանի որ դա լինելու է մեր հիմնական պահանջներից մեկը: Բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը, կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են: Կարող են տարբեր կերպ մտածել, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որոնք չենք կատարվել, կարելի է համարել դավադրություն։ Եթե դու անհիմն մեղադրում ես՝ չունենալով ինֆորմացիա, հակառակը՝ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելով, հասարակությունը պառակտելով, դավադիր քայլ է և հավասարազոր է դավաճանության»,- նշել է Հարությունյանը: