Իրավապահները Նկարիչների միությունում խոշոր չափի չարաշահումներ են հայտնաբերել: Ընթանում է նախաքննություն: Չարաշահումները վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ միության նախագահը Կարեն Աղամյանն էր: Նա և Նկարիչների միության այսօրվա նախագահը տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունեն ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ: