ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Զինված ուժերի արդի տեխնոլոգիաների մշակման խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մրցույթն անցկացվում է «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, մասնակցել կարող են 2019թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected]
հեռախոս՝ +374 10 294416