Իրանի հյուսիս-արևմտյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչն այսօր այցելել է նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ: Նա Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ցավակցական ուղերձը փոխանցել է տուժածներին` տեղեկացնում է Parstoday-ը:
Իրանի հյուսիս-արևմտյան Ատրպատական նահանգում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչ Հոջջաթ-օլ-էսլամ Սեյեդ Մոհամմադ Ալե Հաշեմը երկրաշարժի գոտում այցելել է վրաններում գտնվող տուժածներին, խոսել փրկարարների հետ և տեղեկացել է այդ շրջաններում տիրող իրավիճակի մասին:
Նոյեմբերի 8-ին Իրանի արևելյան Ատրպատական նահանգի Միանե և Սարաբ քաղաքներում տեղի էր ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Երկրաշարժի հետևանքով, մինչ այս պահը, զոհվել է 6 և վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ: