Վրաստանում ՀՀ դեսպանությունը լուսանկար է հրապարակել Վրաստանի Պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովից՝ «Համաժողովի սելֆի» գլխագրով:
Ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Քինզինգեր և Ալեքս Մուն, Աջարիայի կառավարության ղեկավար Մամուկա Ռիժվաձե:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից 7-ը Բաթումում անցկացվում է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովը։