Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան պատին է հայտնվել նոր գրաֆիթի, որում պատկերված է հայտնի մուլտհերոս Միքի Մաուսն ատրճանակով և կարտոֆիլ ֆրիի փոխարեն՝ փշալարով: Ակցիան համաձայնեցվել է իշխանությունների հետ ու նվիրվում է Իրանում ԱՄՆ նախկին դեսպանատան շենքը գրոհելու 40 ամյակին:
Հենց այսպես են նկարիչները փորձել բացատրել 1979 թվականին նոյեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, երբ ուսանողների խումբը ներխուժել էր դեսպանատուն ու պատանդ վերցրել ներկաներին, որոնց հաջողվել էր ազատ արձակել ավելի քան երկու տարի անց:
Ի պատասխան՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել Իրանի նկատմամբ, այդ թվում՝ իրանական նավթի գնման արգելք էր սահմանել:
Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները մինչև այժմ չեն վերականգնվել:
Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիան: