Թբիլիսիի կամուրջներից մեկի նորոգման ժամանակ հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են Խոջիվանք: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։ Նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ որպես շինանյութ օգտագործված շիրմաքարերը բերվել էին Խոջիվանքից»,- նշված է դեսպանության հայտարարությունում։