Ազգային ժողովի շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք են նախաձեռնել ընդդեմ Հայաստանում Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման: Ակտիվիստները նշել են, որ այն հակասում է ավանդական արժեքներին: Հիշեցնենք, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության՝ կոնվենցիան չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը: