Մայքլ Ջեքսոնը կրկին առաջատար է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների ցուցակում: Forbes ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ փոփի արքան 2019 թվականին վաստակել է 60 մլն դոլար:
«Չնայած փոփ արքայի մասին հակասական տեղեկատվությանը՝ ԱՄՆ-ում Մայքլ Ջեքսոնի կատարումների լսումները շարունակում են աճել. 2019-ին՝ 2.1 մլրդ, ի տարբերություն 2018 թվականին գրանցված 1.8 միլիարդի: Mijac Music-ից ստացվող եկամուտների, Լաս Վեգասում շոուի և Sony-ի հետ երկարատև պայմանագրի շնորհիվ, արդեն յոթ տարի շարունակ, նա ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների շարքում պահպանում է իր տիտղոսը»,- ասվում է Forbes-ի հայտարարության մեջ:
39 միլիոն դոլարով երկրորդ տեղում է Էլվիս Փրեսլին: Ընդհանուր առմամբ՝ վարկանշային աղյուսակում 13 հայտնիներ կան, որոնցից 9-ը երաժիշտ է: