Թուրքիայում հետախուզական գործողությունների արդյունքում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման երեք անդամ, որոնք Ֆաթիհ շրջանում ահաբեկչական գործողություն էին ծրագրել թուրքական հանրապետության 96-ամյակին նվիրված երթի ժամանակ:
Այսօր էլ թուրքական Բուրսա նահանգում անցկացված հատուկ գործողության արդյունքում «ԴԱԻՇ» խմբավորման 26 անդամ է ձերբակալվել: Ձերբակալվածներից 12-ը Սիրիայի քաղաքացիներ են: Ավելի վաղ Անկարայում ձերբակալվել էր այս խմբի 20 արտասահմանցի անդամ: