Դեղորայքի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում Իրանն աշխարհում զբաղեցնում է 16-րդ, իսկ Միջին Արևելքում՝ 1-ին տեղը: Այս մասին տեղեկացնում է Parstoday-ը:
«Դեղորայքի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում գործադրվող ջանքերից բացի՝ քաղաքացիների առողջության բարելավումը նախարարության գերակայությունն է»,- հայտարարել է Իրանի Առողջապահության, բուժման և բժշկական ուսուցման նախարարության հետազոտությունների ու տեխնոլոգիայի հարցերով տեղակալ Ռեզա Մալեքզադեն:
«Իրանում ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառով ստեղծված սահմանափակումները պետք է նպատակահարմար ներդրումներով վերածել հաջողության»: