Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում»,- գրել է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» հայտնել էր, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված զենքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և խնդրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին լուծել տվյալ իրավիճակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում քրեական գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։