Եվրամիության վերջը կգա շուտով և դրա պատճառը երկակի չափանիշներն են, որոնք կիրառվում են մի շարք երկրների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա խորն ափսոսանք է հայտնել, որ իրականությանը հակառակ, Եվրամիության երկրները «Խաղաղության ակունքը» դիտարկում են ոչ թե ահաբեկչության, այլ՝ էթնիկ քրդերի դեմ ռազմական գործողությունը:
«Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան առերեսվում է Եվրամիության կողմից կիրառվող երկակի չափանիշների հետ: Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններն ուղղված չեն որևէ ժողովրդի դեմ»: