Նորվեգացի հանցագործ զույգը որոշել էր Շտապօգնության առևանգված մեքենայով վրաերթի ենթարկել մայթին կանգնած մարդկանց: Հարձակման արդյունքում վիրավորվել են 7 ամսական երկվորյակներ, որոնք դեպքի պահին եղել են սայլակի մեջ: Ոստիկանությունը հրազեն է կիրառել զինված հանցագործներին բռնելու համար, իսկ մեքենայում հայտնաբերվել են մի քանի հրազեն և թմրանյութ:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կասկածյալ զույգը կապված է Նորվեգիայի աջ ծայրահեղական ուժերի հետ: Թե՛ կնոջ, թե՛ տղամարդու անունները գրանցված են ոստիկանությունում: