Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը նախանշված է հոկտեմբերի 22-ին: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Սոչի: Այս մասին տեղեկությունն արդեն հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցին Ռուսաստան էր հրավիրել երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Երկու ղեկավարների օրակարգում կլինի սիրիական հիմնահարցը: