«National Geographic»-ը կազմել է երկրների վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով այդ երկրներում կանանց անվտանգության և ներգրավվածության չափանիշները: Հայաստանն այդ ցանկում 82-րդ տեղում է՝ շրջանցելով Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, բայց զիջելով Վրաստանին:
Համադրվել են մասնավորապես հետևյալ գործոնները՝ ներկայացվածությունը կառավարման կազմում, աշխատանք, ֆինանսական կարողություն, կրթության մակարդակ, բռնություն զուգընկերոջ կողմից կամ հասարակությունում, խտրականություն և այլն։
Մեր երկրում լավ է գնահատվել անվտանգության մակարդակը, կրթությունը, բավարար՝ զբաղվածությունն ու ներկայացվածությունը կառավարության կազմում, բացասական է գնահատվել ֆինանսավորման հասանելիությունը: Առաջին 3 հորիզոնականում են Նորվեգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան: