Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել Սիրիայի Մանբիջ բնակավայրի մոտակայքում՝ Թուրքիայի ԶՈՒ-ի և Սիրիայի կառավարական ուժայինների միջև գտնվող շփման գծում: Ըստ Washington Post պարբերականի, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ՊՆ-ը: Ռուսական կողմն այս որոշումը կայացրել է արաբական երկրի հյուսիսային շրջաններից ամերիկյան զորախմբերի դուրսբերումից հետո: Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի ու Թուրքիայի միջև ռազմական բախում թույլ չի տա: